-
17.05.2017|
09:56
Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին հօգուտ Հասան Ռոհանիի՝ հրաժարվել է ընտրապայքարից՝ հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» գործակալությունը: Էսհաղ Ջահանգիրին հրաժարվել է հետագա մրցապայքարից՝ իր աջակիցներին կոչ անելով քվեարկել Հասան Ռոհանիի օգտին:
-
17.05.2017|
09:55
Մայիսի 16-ին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ընդունել է Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի գլխավորած պատվիրակությանը:
-
17.05.2017|
00:24
Արտաշատի քաղաքապետի պաշտոնում աշխատեցի մեծ նվիրումով և պատասխանատվությամբ` ջանք ու եռանդ չխնայելով արտաշատցիներին տվածս խոստումները կատարելու և Արտաշատն ավելի գեղեցիկ և հարմարավետ դարձնելու համար: Չեմ պնդի, որ իրականացրել եմ բոլոր ցանկություններս ու երազանքներս մեր քաղաքի համար, բայց շատ բան արվեց իմ և արտաշատցիների համատեղ ջանքերով:
-
17.05.2017|
00:22
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքի գնդակոծումը և ռազմական տեխնիկան ոչնչացնելու փորձը այս պետության ահաբեկչական էության հերթական դրսևորումն է՝ ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով մայիսի 15-ի միջադեպը:
-
17.05.2017|
00:20
Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը մտադիր է նոր ռազմակայան ստեղծել Սիրիայի հյուսիսում Էլ Բաբ քաղաքի մոտ՝ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Կայնակը:
-
17.05.2017|
00:17
ԲՀԿ-ն վաղը կհայտատարի իր՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուի անունը։
«Վաղն աշխատանքային հանդիպում է լինելու Գագիկ Ծառուկյանի հետ, հանդիպման օրակարգում ընդգրկված են աշխատանքային բազմաթիվ հարցեր՝ առաջիկա անելիքներին վերաբերող»՝ ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, պատգամավոր ընտրված Իվետա Տոնոյանը։
-
17.05.2017|
00:16
Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրություններում չի բացառվում, որ «Ելք» դաշինքը ունենա սեփական թեկնածուն՝ ասել է Էդմոն Մարուքյանը:
-
17.05.2017|
00:15
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) նախագահ Մարտին Շուլցն ապշել է Անկարայի որոշմումից, որով արգելվել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ հայտնում է ARD հեռուստաընկերությունը:
-
17.05.2017|
00:14
Մայիսի 16-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադառնալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին արձանագրված հերթական սադրանքին, հանդես է եկել հայտարարությամբ.
-
17.05.2017|
00:13
Թուրքիայում ձերբակալվել են երկրի էներգետիկայի և կրթության նախարարությունների 85 աշխատակիցներ, նրանց կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, ում Անկարան մեղադրում է անցած ամռանը զինված հեղաշրջում կազմակերպելու մեջ՝ հաղորդում է CNN Turk-ը: